Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում որ հեղափոխություն ես ասում` հասկանում են զենքերը վերցնել ու գնալ Ձմեռային պալատի վրա գրոհելու»

Մարտ 28,2012 17:55

Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ ներկայացուցիչ, պատմաբան Արշավիր Գասպարյանը, վերլուծելով հայկական իրականությունը՝ կարծիք հայտնեց, որ եթե շարունակենք ընտրությունները ռեսուրսների մրցապայքարի վերածել, քաղաքական դաշտում երրորդ ուժի համար ճանապարհ չբացենք ու անհապաղ արմատական փոփոխություններ չիրականացնենք, ապա նիհիլիզմը կկործանի հայ ժողովրդին:

«Մեր հասարակությունը այսօր ցավոք նիհիլիզմի մեջ է ընկել, ես կարծում եմ, որ ընտրությունները նրանց համար պիտի տոն լիներ. յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է զգայինք, որ առաջ ենք գնացել, բայց մենք հակառակը ` սկսում ենք տառապել կարոտախտով, երանի տալ անցյալին: Ցավալին գիտե՞ք որն է , որ մենք անընդհատ ստիպված ենք ընտրություն կատարել նախորդի եւ ներկայի միջև: Նախորդը լավ, թե վատ կատարել է իր առաքելությունը, ներկան կատարել է և կատարում է, բայց չենք տեսնում երրորդ ուժը: Այսօր մեր քաղաքական դաշտում, մեր ԱԺում, հասարակական ոլորտում պետք է երրորդ ուժը, հավատացեք կա այդ ուժը, բայց պետք է նրա ճանապարհը բացել, որ գա ու հակակշիռ դառնա այդ երկու ուժերին, որովհետև չկա երրորդ խնդիրը ու մարդիկ շարժվում են վտանգավոր մի սկզբունքով` ես նախընտրում եմ ընտրել վատը, քան թե վատթարը: Բայց այսօր մեր ժողովուրդը պրպտումների, փնտրտուքի մեջ է, ու չի կարողանում գտնել այն, ինչին ինքն արժանի է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, Հայաստանի փրկությունը հեղափոխության մեջ է: «Մեր երկրին արմատական փոփոխություններ են հարկավոր, այդ փոփոխությունները պետք է հասցնել հեղափոխության: Հեղափոխություն ասելով, չպետք է պարտադիր հասկանալ, որ զենքերը վերցնելու են ու գնալու են Ձմեռային պալատի վրա գրոհելու: Հեղափոխություն պետք է իրականացնել գաղափարներով, հեղափոխություն պետք է իրականացնել ծրագրերով, հեղափոխություն պետք է իրականացնել սոցիալտնտեսական ոլորտում ու այդ դրական փոփոխությունները պետք է կատարել համատեղ ջանքերով, ու ոչ միայն այն կուսակցությունների միջոցով, որոնք ներկայացված են Ազգային ժողովում, այլ նրանց, որոնք կան Հայաստանի քաղաքական դաշտում, այսինքն՝ ազգովի»,- կարծում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, նա երազում է այնպիսի Հայաստան, որ ցուցակների առաջին պատվավոր հորիզոնականները զբաղեցնող մականունավորները, հասկանալով, որ ԱԺ-ն իրենց տեղը չէ, մնան իրենց տեղում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031