Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Սիրտս կպել է կրթության ոլորտին

Մարտ 28,2012 17:39

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս TV»-ի ուղիղ եթերում Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց Facebook սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին։

Դրանք տարաբնույթ էին՝ սկսած կրթօջախների ջեռուցումից, վերջացրած իր պաշտոնավարան ժամկետով: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստովանեց, որ սիրտը «կպել» է կրթության համակարգին, միաձուլվել եւ շաղախվել ոլորտի խնդիրներին ու ինքն էլ պատրաստ է հետագայում ինֆորմացիայով «կիսվել», ինչպես դա ժամանակին արեց նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը:

Պատասխանելով դպրոցների ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու համար կազմակերպվող քննությունների վերաբերյալ հարցին՝ նախարարը հավաստիացրեց, որ դրանք թափանցիկ էին եւ օբյեկտիվ. Օրինակ՝ վերջին փուլին 39 հավակնորդ «կտրվել» է, «կտրվողների» մեջ եղել է նաեւ իրեն ծանոթ 3 տնօրեն:

ԿԳ նախարարը փաստեց, որ Հայաստանում կան ավելի շատ մանկավարժներ, քան նրանց կարիքը կա աշխատաշուկայում, եւ ինչպես ընտրել լավագույններին, մեծ խնդիր է: Այստեղից էլ բոլոր դժգոհությունները՝ մանկավարժների կողմից:

Aravot.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ ցուցակում կան կրթության ոլորտի ներկայացուցիչներ՝ դպրոցի տնօրեն, բուհի ռեկտոր, ԲՈՀ-ի նախագահ եւ այլն, արդյոք նրանք ոգեւորվե՞լ են, որ երիտասարդ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը կարող է նախարար լինել, ուրեմն մենք ինչո՞ւ այս տարիքում չփորձենք հաջողությունների հասնել, նախարարը ժպտալով պատասխանեց. «Շնորհակալություն սադրիչ հարցի համար: Այն ինքնին արժեք է, եւ պատասխանի կարիք չունի, դուք ուզում էիք հնչեցնել այն, ինչն արդեն հնչեցրիք: Հանրապետական կուսակցությունը ընտրություններից հետո կառավարությունում պատրաստ է ստանձնել յուրաքանչյուր նախարարության համար համապատասխան մասնագիտական եւ կառավարչական պատասխանատվություն, որովհետեւ մեր կադրային բանկն ամենամեծն է եւ աննախադեպն է բոլոր կուսակցությունների մեջ: Չեմ ուզում վերածել կուսակցական քարոզի, ընդամենը հարցին եմ պատասխանում: Իսկ թե ով կնշանակվի կամ կվերանշանակվի այս կամ այն ոլորտի պատասխանատու, դա կտեսնենք մայիսյան ընտրություններից հետո»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031