Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն մարքսիստի խորհուրդը չընդունեց

Մարտ 28,2012 17:11

Երեկ մարքսիստ Դավիթ Հակոբյանը հրավիրած ասուլիսում խոսելով, թե որ կուսակցությունը շանս ունի մտնել խորհրդարան, որը` ոչ, նկատեց, որ «սա ՀՅԴ-ի վերջին շանսն է ցույց տալու վերջապես, թե ովքեր են ժողովրդի բարեկամները, ովքեր են թշնամիները: Նրանք պետք է տան գաղափարական ճակատամարտ, ոչ թե շեշտը դնեն կոմպրոմատային մարտավարության վրա»: Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում, ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նկատեց. «Ես որքան հիշում եմ պարոն Հակոբյանին, ինքը շարունակ վերջին շանսում է, ՀՅԴ-ն միշտ էլ շեշտը գաղափարական մոտեցման վրա է դրել: Իր խորհուրդը, կարծում եմ, մոլորված է եւ տեղին չէ: Այսօր եթե քաղաքական դաշտում կա մի ուժ, որն իսկապես ունի գաղափարախոսություն եւ գաղափարական մարտահրավեր է նետում հասարակությանը` դա դաշնակցությունն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031