Հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ, բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` կոչ անելով խտրականություն չդրսեւորել հաշմանդամություն ունեցող այն դիմորդների նկատմամբ, որոնք ուզում են իրենց կրթությունը շարունակել Հայաստանի պետական բուհերում եւ սովորել պետպատվերի շրջանակում: Նախաձեռնող խումբը, որոնց միացել են նաեւ ոչ հաշմանդամ մարդիկ, իրենց մտահոգությունն են հայտնում, որ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում 1-ին ու 2-րդ խմբերի, ինչպես նաև մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ անձիք, անվճար ուսուցման համակարգ ընդունվելու համար պետք է բժշկաuոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության կողմից եզրակացություն ներկայացնեն այն մասին, որ տվյալ մասնագիտությունը հակացուցված չէ անձին:
«Այսինքն՝ հաշմանդամություն ունեցող դիմորդը նախ պետք է թույլտվություն ստանա իր ուզած մասնագիտությամբ սովորելու համար, այլապես նրա դիմում-հայտը չի ընդունվի: Այս պահանջը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որը հակասում է կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և տեղական իրավական փաստաթղթերին:
Ժամանակն է, հրաժարվել այդ ամոթալի պահանջից, որը խտրականության դրսեւորում է հաշմանդամություն ունեցող դիմորդի նկատմամբ: Ոչ ոք իրավունք չունի անձի փոխարեն որոշում կայացնելու և կանխորոշելու նրա հետագա կենսակերպը»: Նրանք պահանջում են վերանայել պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի 105.1 կետը եւ հրաժարվել բժշկաuոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացությունը պահանջելուց. «Տվյալ եզրակացությունը միայն խորհրդատվական բնույթ է կրում եւ այն չպետք է սահմանափակի մարդու իրավունքը միայն այն պատճառով, որ նա հաշմանդամություն ունի»:
Հ. Գ. Հայտարարության տակ ստորագրել են մի քանի տասնյակ երիտասարդներ:
Կարդացեք նաև
- Զարուհի Բաթոյան
- Գևորգ Քեհյան
- Ռուզան Բադալյան
- Տիգրան Աբաջյան
- Արա Հարությունյան
- Լիլյա Կարապետյան
- Արեն Ապիկյան
- Անահիտ Գասպարյան
- Անահիտ Խալաֆյան
- Արմինե Գրիգորյան
- Մարիամ Սարգյան
- Անի Վարդանյան
- Գևորգ Թումանյան
- Լուսինե Սաղումյան
- Վարսեր Զաքարյան
- Նելլի Փայտյան
- Մուշեղ Հովսեփյան
- Մերի Ալեքսանյան
- Սուրեն Սարուխանյան
- Սոֆյա Հակոբյան
- Տիգրան Առաքելյան
- Արաքս Հոխիկյան
- Անի Քոչար
- Կարինե Գրիգորյան
- Լուսինե Գրիգորյան
- Մանե Մադոյան
- Լուսինե Գուրգենյան
- Ագնես Գասպարբեկյան
- Արփինե Խաչատրյան
- Անի Պետրոսյան
- Ժենյա Մեհրաբյան
- Արման Մուշեղյան
- Արմինե Կարախանյան
- Անահիտ Քալանթարյան
- Աղավնի Եղիազարյան
- Անի Սմբատյան
- Դավիթ Մելիքսեթյան
- Աշխեն Թանդարյան
- Իզաբելա Ալեքսանյան
- Հասմիկ Համբարձումյան
- Սոֆիա Հովսեփյան
- Արծրուն Ներսիսյան
- Մանե Գրիգորյան
- Սամվել Մխիթարյան
- Հայկ Մկրտչյան
- Դավիթ Պողոսյան
- Աննա Ավետիսյան
- Անուշ Մուրադյան
- Արմինե Հովհաննիսյան
- Անուշ Առաքելյան
- Սերինե Հարությունյան
- Նարեկ Հայրապետյան
- Հասմիկ Թուրշուջյան
- Անի Հակոբյան
- Տիգրանուհի Դավթյան
- Փարյան Փառանձեմ
- Անահիտ Գևորգյան
- Վարդան Ավագյան
- Արուս Հարությունյան
- Վերոնիկա Ավետիսյան
- Սիրարփի Հայրապետյան
- Լաուրա Հոլիկյան
- Գարիկ Ավետիսյան
- Արմինե Սահակյան
- Անուշ Մուրադյան
- Արփինե Բադալյան
- Արաքս Ադամյան
- Ռոզա Մարտիրոսյան
- Սոնա Նահապետյան
- Արևիկ Ղարիբյան
- Անի Ավետյան
- Արսինե Ավետյան
- Լաուրա Անտոնյան
- Կոմիտաս Բաղրամյան
- Մելինե Անտոնյան
- Սոֆյա Գալստյան
- Կարեն Անտոնյան
- Մարիամ Մուղդուսյան
- Հայկուհի Բարսեղյան
- Անի Գալստյան
- Աննա Բալյան
- Նոնա Մակարյան
- Լիլիթ Եղիազարյան
- Տաթևիկ Եղիազարյան
- Գայանե Շահբազյան
- Կարեն Փալանջյան
- Արտաշես Հովհաննիսյան
- Ռուդոլֆ Զաբրոդին
- Քրիստինե Վարդանյան
- SL Հարութ Ղազարյան
- Սուսաննա Թադևոսյան
- Նարինե Սուսլիյան
- Հայկ Հովհաննիսյան
- Սահակ Թադևոսյան
- Արփինե Զարգարյան
- Հասմիկ խաչերյան
- Սամվել Հովհաննիսյան
- Աննա Ավագյան
- Արտակ Համբարձումյան
- Նաիրի Մելքումյան
- Արմինե Բաբայան
- Հասմիկ Միրզոյան