Մարտի 30-ին Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկման միջոցառումներն ընթացքի մեջ են։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեցՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից հանրահավաքի իրազեկման աշխատանքները խոչընդոտելու միտումներին, ապա ըստ Արման Մուսինյանի, դրանք արդեն սովորական դարձած «ոճի» մեջ են՝ այցելում են մարդկանց տներ, «համոզում են» չմասնակցել հանրահավաքին եւ այլն։
«Սովորաբար, հիմնական խոչընդոտները հարուցվում են բուն հանրահավաքի օրը։ Այնպես որ, այս առումով իշխանությունների վարքագծի փոփոխությունների վերաբերյալ հետեւություններ կարելի է անել այդ օրը», – ասաց ՀԱԿ խոսնակը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ