Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչների պատմության մեջ ակումբների այսպիսի նյութական բեւեռացում չէր եղել:
Աշխարհի ամենահարուստ ակումբը, որի խաղացողների ընդհանուր արժեքը 550 միլիոն եվրո է, Նիկոսիայում 3:0 հաշվով պարտության մատնեց ընդամենը 15 միլիոն եվրո գնահատվող Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Դաշտի տերերի կազմում չկար 1,5 միլիոնից ավելի արժեցող եւ ոչ մի ֆուտբոլիստ: Համեմատության համար ասենք, որ արքայական ակումբից միայն Ռոնալդուն, որի տրանսֆերային արժեքը 90 միլիոն եվրո է, վեց անգամ թանկ է մրցակից ամբողջ թիմից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ