Այսօր՝ մարտի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության 1-02 ծառայություն և հայտնել, որ Հալաբյան փողոցի թիվ 20 շենքում ռումբ է տեղադրված. նշված հատվածն առավել հայտնի է որպես Ֆիզիկայի ինստիտուտի տարածք:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Հալաբյան փողոցում գտնվող, այսպես կոչված «Սպիտակ շենքի» մոտ են հավաքվել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության աշխատակիցները, ինչպես նաև հատուկ վարժեցված շներով կինոլոգները:
Սակայն մոտ 40 րոպե տևեց, մինչև ոստիկաններն ու փրկարարները կարողացան պարզել նշված շենքի վայրը, քանի որ բնակիչները պատմում էին, թե նման հասցեով շենք նշված թաղամասում գոյություն չունի:
Այնուամենայնիվ, թաղամասի մի քանի շենքեր ստուգելուց հետո հնարավոր եղավ պարզել այդ շենքի վայրը. Ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ է գտնվում, ինչ-որ հիմնարկություն է, որտեղ ռումբի որոնողական աշխատանքներ են իրականացվեցին:
Կարդացեք նաև
Մոտ երկու ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չհայտնաբերվեց:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ