Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանի գնահատականը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Մարտ 28,2012 14:45

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 

  • Չի ապահովվել ոչ պարենային ապրանքների մակնշման, օգտագործման և պահ­պան­ման պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը:
  • Նախարարության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել սպառողների իրավունքների պաշտ­պա­նության ոլորտում` ոչ պարենային ապրանքների որակի և անվտանգության պահանջների վերահսկողության իրականացման ուղղությամբ:
  • Չնայած նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների, արդիական է մնացել սպառողների իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման խնդիրը:
  • Չնայած որ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների  շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից 2011 թվականի ընթացքում իրականացվել է  տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների և նորմերի պահպանման պետական վերահսկողություն 221 տնտեսվարող սուբյեկտներում, այնուամենայնիվ, մասնագետների կողմից այն գնահատվել  է ոչ բավարար և անհրաժեշտություն կա այն է առավել ակտիվացնելու:
  • ·          Առևտրի իրականացման վայրի կազմակերպման համար լիցենզիաներ տրա­մա­դրե­լիս նախարարության լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից  չի ցուցաբերվել միասնական մոտեցում այլոց ի­րա­վունք­ների ու ազատությունների հնարավոր խախտմանը հանգեցնող  հանգամանքների ուսումնասիրության և գնահատման գործընթացում:
  • Բավարար չեն եղել հյուրանոցային ծառայությունների և մարզային հանգստի այլ ծառայությունների առաջարկի ավելացմանը, դրանց որակի և մրցունակության բարձրացմանը նպաստելուն ուղղված միջոցառումները:

 Արձանագրված դրական զարգացումները

 

  • Լիցենզավորման են­թակա գործունեության տեսակները կր­ճատ­վել են` 169-ից դառնալով 96, ստեղծվել է լի­ցեն­զիաների ձեռքբերման էլեկտրոնային հնարավորություն:
  • Ստուգումների ընթացքում 32 տնտեսվարող սուբյեկտներում հայտնաբերվել են ոչ պարենային ապրանքների մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներ, որի արդյունքում տրվել են կարգադրագրեր չհամապատասխանող ապրանքների խմբաքանակների կասեցման վերաբերյալ, իսկ խախտումներ թույլ տված պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ  7160000 դրամի չափով:
  • Ընդլայնվել է բաժնետիրական ընկերությունների տնօ­րեն­ների պատասխանատվության շրջանակը՝ դրանով իսկ ընդլայնելով ներդրողների պաշտ­պան­վա­ծու­թյունը:
  • Վիճակագրական տվյալների համաձայն` ընդլայնվել են զբոսաշրջության ծավալները:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031