Բրազիլիայում «Նյու Համբուրգու» եւ «Կաշիաս» ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ ոստիկանական շունը հարձակվել է խաղացողներից մեկի վրա:
Խաղի 32-րդ րոպեին «Նյու Համբուրգուն» գոլ է խփել, սակայն մրցավարն այն չի գրանցել՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ: Ֆուտբոլիստների եւ մրցավարի միջեւ ծագած կոնֆլիկտի ժամանակ կարգուկանոն հաստատելու նպատակով ստադիոնում գտնվող ոստիկաններից մեկի շունը կապից պոկվելով՝ հարձակվել է «Կաշիասի» ֆուտբոլիստներից մեկի վրա եւ ոտքը կծել:
Խաղը մոտ ութ րոպեով ընդմիջվել է, որից հետո բժշկական օգնություն ստացած խաղացողը վերադարձել է դաշտ ու հանդիպումը շարունակվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ