Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցություններն իրենց համամասնական ցուցակներով քաղաքական էլիտա՞ են ձևավորում

Մարտ 28,2012 13:55

«Քաղաքական էլիտան այսօր մեզանում լայն տարածում չունի և չի բացառվում, որ այն այդպես էլ չկայանա»,- այսօր «Դեբատ» ակումբում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը նույն հարցի կապակցությամբ նշեց. «Քաղաքական էլիտան պայմանական հասկացություն է, այն ժամանակավոր բան է, քանի որ չկա կայուն վերնախավ»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանն էլ նկատեց. «Այստեղ կա վտանգավոր մի տենդենց, երբ էլիտան սկսում է համեմատվել հաջողակության հետ, այնինչ էլիտան նախևառաջ մտավորականությունն է»:

Քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանն էլ հավաստիացնում է, որ իրավիճակը չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական էլիտան կառավարվում է պետական նոմենկլատուրայի կողմից: Այս կապակցությամբ նա հիշատակեց այն երևույթը, երբ մեզանում նախագահական ընտրություններից արդեն երկու տարի առաջ մեկը մյուսին ասում է, թե նախագահական ընտրություններին այս կամ այն մարդուն կպաշտպանես:

Դառնալով հարցին՝ արդյոք քաղաքական մշակո՞ւյթ է այն , որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են այնպիսի անձինք, մասնավորապես մարզպետներ, որոնք կարող են իրենց թույլ տալ ձեռք բարձրացնել կնոջ վրա և այլն, Լ. Ալեքսանյանը պատասխանեց. «ՀՀԿ ցուցակը բավականին ներկայացուցչական է, և քաղաքական էլիտա ձևավորելու խնդիրը միայն ՀՀԿ-ինը չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031