Այսօր, ժամը 11-ի սահմաններում Դիլիջանի ավտոմոբիլային թունելում շուրջ կես ժամ լույս չի եղել: Մեր տվյալներով` պատճառը հոսանքի հետ կապված տեխնիկական խնդիրներն են: Թունելի չլուսավորվելու հետ կապված խնդիրներն ավելի են խորացել այն պատճառով, որ այդ ընթացքում թունելում խափանված կանգնած է եղել խոշոր բեռնատար` «ֆուռ»: Անսարք բեռնատարին քաշել-հանել են թունելից: Թունելի մուտքի մոտ էլ, Դիլիջանի կողմից խոշոր բեռնատարներից մեկը անհաջող փորձել է վազանցել մեկ այլ բեռնատարի: Այդ «մանյովրը» չի ստացվել, եւ բեռնատարն իր անհաջող դիրքով նեղացրել է երթեւեկելի մասը:
Այս ճանապարհի սպասարկումն իրականացնող «Հաղարծին» ՓԲԸ տնօրեն Գառնիկ Մանթաշյանն ասաց, որ իրենց աշխատողները գիշերվա ժամը 4-ից մաքրում են մոտ 15 սմ տեղացած ձյունը,եւ մեքենաների երթեւեկության համար խնդիրներ չեն ծագել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ