Wday.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհի Ռիհանան կերպարանափոխվել՝ դարձել է գեյշա. այդպիսով երգչուհին ցույց է տվել, թե ինչ տեսք է ունենալու իր «Princess of China» տեսահոլովակում, որտեղ նա նկարահանվում է «Coldplay» ռոք խմբի հետ: Ռիհանան իր նոր ոճն անվանել է «գոթական գանգսթա-գեյշա»: Նա Twitter-ի իր էջում տեղադրել է մի շարք լուսանկարներ՝ արված «Princess of China» տեսահոլովակի նկարահանման ժամանակ. լուսանկարներում նա անճանաչելի է՝ բարակ, երկար հոնքերով է, սեւ բարձր սանրվածքով, մորեգույն շրթունքներով եւ վայրի աչքերով: Ինչ վերաբերում է երգչուհու եւ ռոք խմբի համատեղ տեսահոլովակին, Ռիհանան նշել է, որ իր եւ բրիտանական «Coldplay» ռոք խմբի համագործակցությունը սկսվել է ընդամենը 2012 թվականի սկզբից: Առաջին անգամ «Princess օf China» երգը նրանք կատարել են «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ: Նշվում է, որ «Princess օf China»-ն բարձր գնահատականների է արժանացել երաժշտական քննադատների կողմից, բավականին երկար ժամանակ առաջին հորիզոնականներն է զբաղեցրել հիթ-շքերթներում: Երգի հետ կապված դրական արձագանքներն էլ պատճառ են դարձել գեղեցիկ տեսահոլովակի նկարահանման համար:
«Առավոտ» օրաթերթ