Երաժիշտ, Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին Մարկ Էնթոնին լրջորեն սիրահարվել է 24-ամյա վենեսուելցի մոդել Շենոն Դե Լիմային: Այդ մասին նա պատմել է իր ընկերներին ու նոր ընկերուհուն ծանոթացրել ամենամտերիմների՝ Վիկտորյա ու Դեյվիդ Բեքհեմների հետ:
Առաջին անգամ 43-ամյա Մարկն ու Շենոնը միասին հայտնվեցին «Latin Music Awards»-ի ժամանակ, որտեղ ներկա էին նաեւ Բեքհեմները: Մարկն ու Դեյվիդը՝ սկսած 2006-ից, շատ մոտ ընկերներ են: Նրանք միասին ֆուտբոլային խաղերի են գնում, համերգների, հավաքների մասնակցում եւ չեն վախենում իրենց համատեղ լուսանկարները Twitter-ում կամ Facebook-ում տարածելուց: Վիկտորյան էլ մտերիմ է Ջենիֆեր Լոպեսի հետ: Այդ պատճառով էլ Մարկի նոր ընկերուհու մասին լուրը հասել է նաեւ Լոպեսին: Սոցկայքերում Մարկ Էնթոնին գրել էր, որ սիրահարվել է Լիմային 2012-ի սկզբին ու լուսանկար տեղադրել, որտեղ համբուրում է մոդելին: Ըստ glamour.ru-ի՝ իր հարցազրույցներից մեկի ժամանակ Ջենիֆերը շնորհակալություն է հայտնել Մարկին՝ աջակցության համար, իսկ Մարկն էլ ներողություն է խնդրել Ջենիֆերից, որ իրենց ամուսնությունը չի ստացվել:
Ե. Հ.
«Առավոտ» օրաթերթ