2008 թվականից Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը (ԵՃՇՀ) Արցախում իրականացնում է կրթական, նախագծային, գիտամեթոդական եւ այլ բնույթի ծրագրեր: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին համալսարանի լրատվականից, 2012-ից իրագործվում է Սարսանգի պատվարի ուսումնասիրության եւ դրա անվտանգ շահագործման ապահովման ռազմավարական նշանակության ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՀՀ պետբյուջեից: Ի դեպ, Արցախի տարածքում գտնվող պատվարների վերաբերյալ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի պահպանվել, սակայն դրանց շահագործումը շարունակվում է:
ԵՃՇՀ մասնագետների ներգրավմամբ ստեղծվել են հիդրոլոգիական, սողանքների կանխատեսման ուսումնասիրության, հիդրոտեխնիկական, երկրաֆիզիկական-երկրաբանական, սեյսմոլոգիական, վթարային իրավիճակներում կանխատեսվող աղետի չափի գնահատման աշխատանքային խմբեր: Այս տարի նախատեսվում է մշակել նաեւ Արցախի տարածքում գործող ջրամբարների շահագործման միջոցառումների համալիր ուսումնասիրություն:
Սեփ. լր.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ