«Ընտրակեղծիքն ինքնին քրեական հանցագործություն է, ոստիկանությունն էլ, առհասարակ, բոլոր տեսակի հանցագործների եւ հանցագործությունների նկատմամբ պետք է կարողանա «սառը ցնցուղ» լինել»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով ոստիկանապետի՝ իր ենթականերին տված հանձնարարականը՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում «սառը ցնցուղ լինենք ցանկացած արկածախնդրի համար», ասաց Ռազմական ոստիկանության Շիրակի մարզի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ՀԱԿ Գյումրիի շտաբի համակարգող Աշոտ Զաքարյանը:
«Առավոտ» օրաթերթ