«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի մարտի 28-ի «562 Լուսինե նույն ընտրացուցակում իրար հետևից» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություների ընտրացուցակները ՀՀ Ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան պատշաճ կերպով հանձնվել են թիվ 9 ընտրատարածքի 9/09 ընտրական տեղամասի կենտրոնը տիրապետողին:
Ընտրացուցակները հանձնելուց 1 ժամ անց պարզվել է, որ իրոք, տեխնիկական վրիպման հետևանքով, 9/09 ընտրական տեղամասի ընտրացուցակներում ընդգրկված թվով 562 քաղաքացու անունները փոփոխվել են «Լուսինե» անվամբ:
Հիշյալ անհամապատասխանությունը անհապաղ շտկվել է և նույն օրը` 27.03.2012 թ.-ի մինչև ժամը 18.00-ն ընտրական տեղամասի տարածքը տիրապետողին է հանձնվել շտկված ընտրացուցակները:
Տեխնիկական վրիպման հետևանքով անճշտություններ պարունակող ընտրացուցակները ոչնչացվել են:
Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակը համացանցում տեղադրելուն, ապա այդ ցուցակներն օրենքով սահմանված ժամկետում տեղադրվել են ոստիկանության պաշտոնական կայքում:
ՀՀ ոստիկանություն