«Դա ոչ թե մեր գրասենյակի, այլ Հմայակ Հովհաննիսյանի գրասենյակի մոտ էին դհոլ նվագում ու մենք էինք վարձել այդ երաժիշտներին»,-Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով նախօրեին «Ազգային միաբանության» կուսակցության գրասենյակի շենքի դիմաց ակցիան, նշեց հիշյալ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը:
Հիշեցնենք երեկ համացանցում մի տեսանյութ հայտնվեց, որում երեք երիտասարդ դհոլ էին նվագում գրասենյակի տարածքում:
Ա.Գեղամյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ամենևին էլ չի խուսափում մեկնաբանել այդ երևույթը և պատրաստ է հանրությանը բացահայտել ակցիայի բուն նպատակը. «Մենք էինք վարձել երիտասարդ երաժիշտներին` Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական հոգեհանգիստը անցկացնելու համար»,- ասաց նա:
Նշենք, որ Հ. Հովհաննիսյանի `«Քաղաքագետների միության» գրասենյակն ու «Ազգային միաբանության» կուսակցության գրասենյակը գտնվում են նույն շենքում:
Մեր հարցին ի պատասխան, թե որքան գումար են ծախսել երաժիշտներին վարձելու ու հոգեհանգիստն անցկացնելու համար, պարոն Գեղամյանն արձագանքեց.«Քանի որ հերոսը հայտնի է, երիտասարդ-երաժիշտները ոգեշնչվեցին ու մարդա 10 դրամ 5 լումա ուզեցին: Լավ էլ նվագեցին…»:
panorama.am