Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսսեքսուալին արգելում են դառնալ «Միսս Տիեզերք»

Մարտ 28,2012 12:21

Գեղեցկության «Միսս Կանադա» մրցույթի (ընդհանուր առմամբ մասնակցել է 65 հոգի) եզրափակիչ մտել էր 186 սմ հասակ ունեցող շիկահեր մի գեղեցկուհի, որը հետագայում երկիրը պետք է ներկայացներ «Միսս Տիեզերք»-ում: Բայց նա այլեւս չի կարող շարունակել տիտղոսներ նվաճել: Ինչո՞ւ:
Ջեննա Տալաչկովան երազում էր ապացուցել, որ ինքն է արժանի կրել «Միսս Տիեզերքի» թագը: Բայց նա այդ երազանքն իրականացնել այլեւս չի կարող, որովհետեւ «դժբախտություն է ունեցել»՝ տղա ծնվել: Հետեւաբար, միջազգային մրցույթի կազմակերպիչները դա նրան արգելել են՝ պատճառաբանելով, որ չի համապատասխանում պահանջներին: Կանոնադրությամբ գեղեցկության մրցույթին մասնակցել կարող են միայն նրանք, ովքեր աղջիկ են ծնվել:
Ջեննան դեռ չորս տարեկանից է իրեն իսկական աղջիկ զգացել: Իսկ երբ լրացել է 14 տարին, բժիշկների թույլտվությամբ սկսել է սեռափոխության կուրս անցնել եւ արդեն 2010 թվականին ենթարկվել է համապատասխան վիրահատության:
Այս պատմությանը «Միսս Կանադայի» կազմակերպիչներն ուշացումով են տեղեկացել, որից հետո նրա նկարները հանել են մրցույթի պաշտոնական կայքից:
Բայց Ջեննան չի պատրաստվում հանձնվել՝ հայտարարելով, որ կատարվածը մարդու իրավունքների ոտնահարում է, թեկուզ՝ իր պարագայում, եւ որ մրցույթի կազմակերպիչները պետք է նախապես տեղյակ պահեին, որ սեռափոխներն իրավունք չունեին հայտ ներկայացնել:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031