Լրահոս
Օրվա լրահոսը

Բա որ կրակե՞ն մարքսիստական ազատ գայլի վրա

Մարտ 28,2012 11:55

«Ես մարքսիստական ազատ ոհմակի ազատ գայլ եմ», հայտարարել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

«ՉԻ»- Անկեղծ ասած՝ պրն Հակոբյանի համեմատությունը փոքր-ինչ անարժանահավատ է հնչում: Ոչ թե ազատ լինելու «մոմենտով», այլ ոհմակի, որովհետեւ «ոհմակ» բառն ինքնին ենթադրում է մեկից ավելիւ առանձնյակների միավորում, ինչը մարքսիստների պարագայում այնքան էլ հավանական չէ: Ինչ վերաբերում է «ազատ գայլ» ինքնագնահատականին, ապա պրն Հակոբյանին խորհուրդ կտայինք զգույշ լինել: Հատկապես մարզերում բնակչության սոցիալական վիճակը ծանր է, մարդիկ  օրվա հացի կարոտ են, պետությունն էլ, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ոչնչացված գայլի համար հարյուր հազար դրամ է տալիս: Հանկարծ այնպես չստացվի, որ 41-րդ ընտրատարածքը մնա առանց ակնհայտորեն հաղթող թեկնածուի:

Չնայած՝ իրականում մեր մտահոգությունները երեւի անտեղի են: Նախ՝ հրն Հակոբյանն առանձնապես վնաս չի հասցնում գյուղատնտեսությանը, երկրորդ՝ որսորդական հրացանի գնդակը, որքանով տեղյակ ենք, չի կարող ծակել ազգի գաղափարական զրահը:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031