Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» փոխնախագահ. Եթե ՀԱԿ-ը ինքնուրույն չհասկանա, ապա կհասկացնենք

Մարտ 28,2012 11:51

 Հատվածներ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հետ հարցազրույցից:

-ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հարաբերություններում կա՞ շանտաժի դրսեւորում: 
-Դժբախտաբար Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը շանտաժի միջոցով կարողացել է, իրենց գնահատմամբ, որոշակի հաջողությունների հասնել: Իսկ այդ շանտաժը այն էր, որ նրանք մեկուսացրին «Ժառանգությանը», եւ կուսակցությունը չմասնակցեց ընտրություններին՝ ՀԱԿ-ին չխանգարելու եւ ընդդիմությանը մեկ ճակատով պայքարելու հնարավորություն տալու նպատակադրումով:
Այդ շանտաժի «արդյունքները» մենք հիմա քաղում ենք, քանի որ ՀԱԿ-ը չվերցրեց մանդատները, եւ մայրաքաղաքի պառլամենտում ընդդիմությունը ներկայացված չէ:
Հիմա էլ ՀԱԿ-ը փորձում է խոսել նույն շանտաժի լեզվով: Եթե իրենք ինքնուրույն չհասկանան, ապա կհասկացնենք, որ այդ լեզուն իրենց առհասարակ հաջողություն չի կարող բերել: Այսինքն՝ չի կարող կրկնվել այն, ինչը նրանց «հաջողվեց» 2009 թվականին:
-Համաձա՞յն եք ՀԱԿ-ի ներկայացուցիչներից մեկի պնդմանը, թե ՀԱԿ-ի շուրջ համախմբվել է ընդդիմադիր ուժերի 95% տոկոսը: 
-Կարծում եմ, ՀԱԿ այդ ներկայացուցիչը սխալվել է: Հավանաբար նա իրականում ցանկացել է ասել՝ 99%-ը, բայց շատ համեստ է արտահայտվել:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031