Լրահոս
Օրվա լրահոսը

Սատանիստը դատի է տվել «Մեկ ազգ» կուսակցությանը

Մարտ 28,2012 11:45

Ինչպես տեղեկացանք «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանից, սատանիստ, բլոգեր եւ ազատ լրագրող ներկայացող Բայանդուր Պողոսյանը եւ երկու այլ անձինք դատի են տվել «Մեկ ազգ» կուսակցությանը։ Վերջինիս կայքում Բ. Պողոսյանը գաղափարական  վիժվածք է անվանվել։ Ինչո՞ւ… Պարզվում է՝ ոչ միայն սատանիստ լինելու համար:

Բայանդուր Պողոսյանը հանդիսանում է ֆեյսբուքյան «Անտիմեկազգ» էջի ադմինիստրատորը, իսկ այդ էջը զբաղված է զրպարտություններով, վիրավորանքներով՝ ինչպես «Մեկ ազգ» դաշինքի գործունեության, այնպես էլ իմ անձի նկատմամբ,– մեզ հետ զրույցում ասաց Գ. Թամազյանը։- Կարծես դրանով էլ չբավարարվելով՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայապահպան գործունեությունը ներկայացվում է որպես պետականություն կործանած, թագավորներին դավաճանած։ Այդ բոլոր հրապարակումների պատճենները մեզ մոտ կան։

Հայցվորները    պատասխանողից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել ու փոխհատուցել դատական ծախսերը։ Վերոնշյալ գործով դատական առաջիկա նիստը Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ապրիլի 2-ին՝ ժամը 12-ին։

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031