Դեւիդ Բեքհեմը վաճառում է իր մեքենաների մի մասը. երկու «Bentley»-ները, «Renge Oover Sport»-ը, «BMW 645»-ը եւ «Lamborghini Gallardo»-ն:
Լյուքս կարգի այդ մեքենաներից յուրաքանչյուրն արժե մոտ կես միլիոն եվրո: Բայց չի բացառվում, որ ֆուտբոլիստը դրանք ավելի թանկ վաճառի: Մեքենաները պարապ կանգնած են Անգլիայի Հարթֆորդշիր կոմսությունում գտնվող Բեքհեմի մասնավոր ավտոպարկում ու անգործությունից ծածկվել են փոշով: Ֆուտբոլիստը, որ հանդես է գալիս «Լոս-Անջելես Գելեքսի» ակումբում, տարվա մեծ մասն անցկացնում է ԱՄՆ-ում եւ գերազանց վիճակում պահպանված մեքենաներն օվկիանոսից այն կողմ տեղափոխելը նպատակահարմար չի համարում:
Եթե սովորական մեքենաների արժեքը տարիների հետ ընկնում է, Բեքհեմի պարագայում հակառակն է կատարվում: Օրինակ, 2005 թվականին նա 90 հազար ֆունտ ստերլինգով վաճառել է իր «BMW M3»-ը, որը 1997-ին գնել էր կրկնակի էժան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ