Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանի գնահատականը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Մարտ 28,2012 11:13

ՀՀ արդարադատության նախարարության կազմում ընդգրկված «Երևան-Կենտ­րոն» քրեակատարողական հիմնարկը քաղաքացիների մեծամասնության կողմից ըն­կալ­վում է որպես Ազգային անվտանգության ծառայության  կառույց,  և իր ամենօրյա կազմակերպչական բնույթի լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է ԱԱԾ ներքին կանոնների համաձայն:  Չնայած եղել են որոշակի քննարկումներ, այ­նուամենայնիվ իրավիճակը մնացել է նույնը և խնդրին հնարավոր կլինի լուծում տալ ՀՀ արդարադատության նախարարության  «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից դուրս բերելով միայն:

Առանձին դեպքերում,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել քաղաքացիներ և հայտնել,  որ  սահմանային անցակետի տեսուչները` խախտելով ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքի  ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերին ընդունված թիվ 821 որոշման պահանջները, վերցրել են քաղաքացու անձնագիրն առանց դրա հիմքերն ունենալու (առկա է եղել ենթադրաբար կեղծ վիզա կամ այլ պատճառ)` հետագայում հրաժարվելով այն վերադարձնել: Հետագա խնդիրներից խուսափելու համար նշված քաղաքացիները չեն ցանկացել իրենց գործերին ընթացք տալ:  Չնայած ԱԱԾ պատրաստակամությանը՝  բողոքի առկայության պայմաններում ուսումնասիրելու նմանատիպ ցանկացած դեպք և խստորեն պատժելու կարգազանց տեսուչներին, այնուամենայնիվ գտնում ենք, որ անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ բացառելու համար նման դեպքերը:

Եղել են դեպքեր, երբ ծառայությունը մերժել է քաղաքացիներին տրամադրել իրենց վերաբերյալ տեղեկություններ: Այսպես, քաղաքացին ցանկացել է ԱԱԾ-ից վերցնել տեղեկանք այն մասին, թե վերջին անգամ երբ է հատել պետության օդային կամ ցամաքային սահմանը, սակայն ստացել է պատասխան՝ պատ­ճառաբանությամբ, թե տվյալները չեն պահպանվում: ԱԱԾ-ն ներկայացրել է հիմնավոր պատճառաբանումներ, որ հարցված տեղեկատվությունը օբյեկտիվ պատճառներով և օրենքով սահմանված ժամկետներին համապատասխան չի պահպանվել: Գտնում ենք, որ պետք է համապատասխան իրավական ակտերով սահմանվի այն բոլոր դեպքերն ու պայմանները, երբ  քաղաքացիները կարող են ստանալ վերոնշյալ տեղեկությունը, քանի որ անձին իր վերաբերյալ տե­ղեկությունների չտրա­մա­դրումը հանգեցնում է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի խախտ­մանը:

Պաշտպանին հասցեագրված ԱԱԾ-ի  դեմ ուղ­ղ­ված դիմում-բո­ղոքները որոշ դեպքերում վերաբերել են նաև ԱԱԾ քննչական վարչության աշխատակիցների գոր­ծո­ղու­թյուն­նե­րին՝ օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն չի­րա­կա­նաց­նելուն: Պաշտպանի լիազորությունները նա­­խաքննության ընթացքում խիստ սահմանափակ են, ինչի պատճառով էլ քա­ղա­քա­ցի­նե­րի դիմումներով հիմնականում կայացվել է կա՛մ դիմողին իր իրավունքների պաշտ­պա­նու­թյան հնարավորությունները ներկայացնելու մասին, կա՛մ դիմումը չքննարկելու մասին ո­րո­շում­ներ:

Դրական է այն, որ 2011 թվականի ընթացքում ԱԱԾ մարմինների օպերատիվ աշխատանքների արդյունքում կանխվել են մի շարք լրտեսության դեպքեր, բացահայտվել են այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից կաշառակերության դեպքեր, մաքսանենգության դեպքեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պե­տական սահմանը ապօրինի կերպով հատելու դեպքեր:

 

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031