Երբ ՀՅԴ-ն նախաձեռնեց հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու խորհրդարանական լսումները, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը պատճառաբանեցին, թե հասարակությունը դրան պատրաստ չէ:
Թե ինչու պատրաստ չէ եւ երբ պատրաստ կլինի, չմանրամասնեցին: Փոխարենը երեկ արդեն պարզ դարձավ, թե որն էր հասարակության«անպատրաստ» լինելու գաղտնիքը: Արդեն տարբեր ընտրատարածքներից ընտրողները տեղեկացնում են, որ մեծամասնականի թեկնածուները անցել են «հարձակման», փող են բաժանում, եւ որքան էլ սպասելի է գործընթացը, օր օրի ավելի է նմանվում աուկցիոնի:
Արդեն մեկ ձայնի գինը 6000 դրամից հասել է 13 000-ի (Շենգավիթում երեկվա դրությամբ առաջարկում էին 8 000 դրամ): Պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել եւ արդեն ակնհայտ է, որ ընտրակաշառքի չափն ավելանալու է:
Ըստ էության` խնդիրը համամասնականի կամ մեծամասնականի մեջ չէ: Խնդիրը կեղծելու` իշխանական մենթալիտետի մեջ է: Նրանք ուզում են երկրում լինել դրության տերը: Եվ ուզում են լինել միայն իրենց հայտնի մեթոդներով` կեղծիք, թանկացումներ, գործազրկություն, արտագաղթ: Այս ամենը ժողովրդին նետում է մի վիճակի մեջ, որն ընդունելի է դարձնում ցանկացած ընտրակաշառք: Եվ բնական է, որ մեծամասնականի«դեսանտայիններն» իրենց հանդեպ «բարյացակամությանը» պետք է փոխհատուցեն եւ աջակցեն համամասնական ցուցակին նման ծառայություններով:
Կարդացեք նաև
Ձեռքը ձեռք է լվանում , երկու ձեռքը` երես:
«Երկիր»