Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով, աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը՝ ուղարկվելով կադրերի տրամադրության տակ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը:
Գ.Շամշյանը հայտնում է, որ Գ.Բադալյանը նախկինում աշխատել է նույն մարզում՝ որպես ոստիկանապետ: