Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կլինի գաճաճ կուսակցություններին լուծարել, խորհրդարանական դեմքերին էլ` մի քիչ թարմացնել»

Մարտ 27,2012 20:37

Այսօր Aravot.am-ը  ՀՅԴ համամասնական ցուցակի  71-րդ տեղը զբաղեցնող, գյումրեցի պատմաբան Արշավիր Գասպարյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերում հաճախակի հնչող այն քննադատություններին, թե կուսակցությունները խորհրդարան են ուղարկում հին,  դարն ապրած  ու լճացած կերպարների:  «Խորհրդարանում իրոք պետք է նորացում լինի, կան մարդիկ, որոնք երկար տարիներ մնացել են նույն տեղում, լճացել են  և կան մարդիկ, որոնք երբևեցէ ոչ մի անգամ ելույթ չեն ունեցել,  առավել ևս մեծամասնական համակարգով 41 ընտրված պատգամավորներից 29-ը հինգ տարի շարունակ ոչ մի անգամ ելույթ չեն ունեցել:Ստացվում է, որ պատգամավորը իր տեղում չի գտնվում: Հիմա անհրաժեշտ էր  նրանց փոխարինել այնպիսի մարդկանցով, որոնք իրոք կհասկանային ինչի համար են խորհրդարան գնում, կհասկանային, որ գնում են չարչարվելու, աշխատելու և ոչ թե ինչ-որ տանիք ձեռք բերելու կամ  այլ, այլ հարցեր լուծելու համար: Տեսեք քաղաքակիրթ, նորմալ  երկրներում ոչ բոլորն են ձգտում պատգամավոր դառնալ, քաջ գիտակցելով դրա ծանրությունը, պատասխանատվությունը, իսկ մեզ մոտ…. Կուսակցությունները պետք է վերանայեն իրենց ցուցակները, թարմացնեն դեմքերը, նոր մարդկանց ներգրավեն, նոր մոտեցումներ պետք է  լինեն,  ճանապարհ պետք է հարթեն նոր դեմքերի համար: Իհարկե, կան կուսակցություններ, որոնց մոտ  նոր դեմքեր ենք տեսնում, բայց այդ նոր դեմքերի այսպես ասած անցնելու հավանականությունը շատ քիչ է, ցուցակների վերջերում են, իսկ հներից մարդիկ հոգնել են»,-ասում է մեր զրուցակիցը:

Նա  առանձնապես  լուրջ ակնկալիքներ չի փայփայում ապագա խորհրդարանից, թեև հույս ունի, որ  գոնե մեկ աստիճանով բարձր լինի նախորդից: Ի դեպ, պատմաբանին   ի սրտե  նյարդայնացնում է  նաև մեր երկրի կուսակցությունների թիվը: «Հայաստանը աբսուրդային վիճակում է, մոտ 70 կուսակցություններ կան , ես կարծում եմ, որ մեր երկրին լի ու լի բավական է 3-4 կուսակցությունը և բոլոր այդ մանր, ես կասեի գաճաճ կուսակցությունները պետք է  միավորվեն այդ կուսակցությունների գաղափարների ու ծրագրերի շուրջ»,- ասում է Արշավիր Գասպարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031