Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվել է Doing Business-ի բարելավման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը

Մարտ 27,2012 17:47

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ:

Մինչ քննարկմանն անցնելը վարչապետ Սարգսյանը նշել է. «Նախորդ տարի 6 քայլով առաջընթաց արձանագրեցինք մեր վարկանիշային ցուցանիշներով: Կարևոր է, որ մեր իրականացրած 5 բարեփոխումները գնահատվել էին որպես հաջողված. մեծածավալ բարեփոխումների իրականացմամբ միակն էինք այդ ցուցակում:  6 քայլ առաջ գնալով՝ 61-րդ տեղից տեղափոխվել ենք 55-րդ տեղ: Պետք է նոր թափ հաղորդենք մեր աշխատանքներին, որպեսզի նաև հաշվետու տարում հաջողություններ ունենանք»:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի  22-ի N 1930-Ն որոշմամբ նախատեսված` գործարար միջավայրի բարելավման միջոցառումների կատարման ընթացքը: Զեկուցվել է մի շարք ուղղություններով իրականացված քայլերի, ինչպես նաև արձանագրված խնդիրների մասին: Մասնավորապես, արծարծվել են հաշվետվությունների պարբերականության կրճատմանը, հարկային մարմինների հետ տնտեսվարողների փոխհարաբերության նոր մշակույթի ներդրմանը և վարկային տեղեկատվության շրջանառության բարելավմանը վերաբերող հարցեր:

Ամփոփելով մտքերի փոխանակության արդյունքները` կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին:

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031