Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավոր են դառնում նաեւ վարորդները (Տեսանյութ)

Մարտ 27,2012 17:45

«Միավորված հայեր» կուսակցությունը լավ սպասելիքներ չունի ընտրությունների մասնակից եւ ոչ մի կուսակցությունից:

«Հանրապետական կամ մյուս կուսակցություններից, որոնք արդեն եղել են իշխանության թեւ եւ Ազգային ժողովում լինելով հանդերձ, վերջին 5 տարվա ընթացքում գրեթե ոչինչ չեն արել ու այդ նույն կազմով գնալ ու հույս ունենալ, որ նրանք ինչոր բան կփոխեն, պատրանք է: Մեր՝ երրորդ ուժի, նպատակն է գնալ ու փորձել բոլոր ուժերին համախմբել, որ նրանք կարողանան դառնալ ոչ թե իշխանամետ, այլ ՝ պետականամետ»,- Aravot.am-ին ասաց կուսակցության փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, իրենք ուսումնասիրել են բոլոր կուսակցությունների ընտրացուցակները եւ եզրահանգել, որ խորհրդարան են գնում վարորդներ ու երգչուհիներ. «Դուրս է գալիս, որ երգչուհին կարող է օրենք գրել, վարորդը կարող է օրենք գրել: Մատների վրա կարո՞ղ եք հաշվել ՝ քանի իրավաբան ու տնտեսագետ կա մեր Ազգային ժողովում եւ ովքե՞ր են հիմա, ներկայումս գնում Ազգային ժողով»:

Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք պատրաստ են յուրաքանչյուր կուսակցության հետ համագործակցել, միայն թե տվյալ կուսակցությունը լինի պետականամետ: Նա ասաց, որ համագործակցության առաջարկով դիմել էին «Ժառանգությանը», բայց դրական պատասխան չեն ստացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031