Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանն Իջեւանում 10 հազարական դրա՞մ է բաժանում

Մարտ 27,2012 17:13

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, որը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 41 ընտրատարածքում, իր հակառակորդի` ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի մասին իր ունեցած տեղեկատվությունը փոխանցեց. «10 հազարական դրամ արդեն բաժանում է: Բայց իզուր, որովհետեւ ինչ կաս` մարդիկ արդեն տեսել են այս 15 տարվա մեջ: Մարդիկ փողը վերցնում են, ընտրում են իրենց ուզածին: Հարցն այն է, թե այս անգամ ինչ հրահանգ կտան հանձնաժողովների նախագահներին, իրենց վարչական լծակներին, թե Դավիթ Հակոբյանի նկատմամբ ագրեսի՞վ քաղաքականություն դրսեւորեն, թե՞ ոչ: Ես իմ ձայները ստանալու եմ, մինիմում 20 հազար ձայն ես կստանամ»:

Մեր հարցին` քարոզարշավի համար մեծ գումարներ են պետք, դուք ունե՞ք այդ գումարները` մարքսիստը պատասխանեց, որ իրեն գումար պետք չի. «Ինչի՞ համար է պետք, դուք տեսած կա՞ք որեւէ անգամ Հակոբյան Դավիթի նկարը որեւէ պատին կպցրած: Այդ պլակատները գաղափարական հրետանու համար 0 են: Եթե ուրիշները ուզում են իրենց շուք տալ իրենց տգիտությունը քողարկելու համար, ես դրա կարիքը չունեմ»: Ցույց տալու համար, որ ինքը իսկապես գավազդվելու կարիք չունի` մի պատմություն հիշեց` «Մեր կաթողիկոսներից մեկը` Հովնան Օձնեցի Ոսկեբերանն այնքան ճարտարախոս էր եւ պճնազարդված, նա գնացել է արաբ խալիֆի` Օմարի մոտ եւ իր պճնազարդությամբ գերազանցել էր խալիֆին: Օմարն ասել է, թե ձեր առաջնորդը` Քրիստոսը, շատ համեստ էր հագուկապի մեջ, ինչպե՞ս եղավ, որ նրա հետեւորդներն այդքան պճնամոլ դարձան: Օձնեցին պատասխանեց խալիֆին` քանի որ նա ի վերոյ հրաշքներ գործելու կարողությամբ էր օժտված, իսկ մենք զուրկ ենք դրանից, ստիպված մեզ զարդարում ենք հագուկապով, պլակատներով: Ես իմ համակրանքով ծածկում եմ մնացած ատրիբուտները` պլակատնե~ր, ֆիլմե~ր, ռոլիկնե~ր: Դրա կարիքը չունեմ»:

Այս անգամ մարքսիստը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, անձամբ հանդիպելու է իր ընտրողների, ժողովրդի հետ, բայց ոչ թե խորհրդարանական ընտրություններին մանդատ ստանալու համար, այլ, իր խոսքերով` «Նախագահական ընտրություններից առաջ նրանց կարծիքը իմ մասին շոշափելու համար, այ, այն ժամանակ ֆինանսները ես քեզ կասեմ` ինչքան եմ դնում: Այն ժամանակ տվողներ կլինեն: Եթե շանը տեր կա` գելին էլ Աստված կա, մի բան կգտնենք, բայց առայժմ դրա կարիքը չունենք»:

«Փաստարկ» ակումբում Դավիթ Հակոբյանը վստահեցրեց, որ թիվ 41 ընտրատարածքում գաղափարական առումով հավակնորդ չկա. «Ես մի օր հանդգնեցի զանգահարել իմ մտերիմներին Իջեւան,հացրեցի, թե  что про нас болтают там в обществе, перед выборами,այնտեղից ասացին հնաբնակները անընդհատ կրկնում են երկու ֆրազ` «Պիվի Հակոբը գալիս է փողը շալակած, մարքսիստը գալիս է խելքը շալակած: Որին նախապատվությունը կտա ազգը,այնտեղ էլ կորոշվի նրա հասարակական գիտակցությունը»:

Դավիթ Հակոբյանն այս անգամ նոր կարգախոս է ընտրել` վերականգնել շրջանների քաղաքական անկախությունը, դարձնել վարչատարածքային միավորներ նախկին 40 շրջանները. «Որովհետեւ մարզկենտրոններում թալանվում են ֆինանսները, իսկ ռայոնները վերածվել են էլեմենտար գյուղերի` մարզպետարաններին հպատակ: Այնպես որ, օրինակ, Շամշադին, Իջեւան, Նոյեմբերյան նախկին շրջանները իրենց առանձին բյուջեով, ենթակառուցվածքներով պիտի վերականգնվի, ՍԴ-ում փոփոխություներ կմտցվի: Ես հետաքրքրվել եմ, նրանց հետաքրքրում է ոչ Ղարաբաղի հարցը, այլ` 2 պրոբլեմ` հենց վարչատարածքային հարցը եւ ագրարային պրոբլեմները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031