Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ իկրա՞», թե՞ համաչափ, կայուն զարգացում (Տեսանյութ)

Մարտ 27,2012 16:55

«Հայելի» ակումբում այսօր բանավիճում էին ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Տիկին Սեդրակյանը, քննադատելով երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը, նկատեց, որ եթե որեւէ այլ երկրում որեւէ քաղաքական ուժ տապալում է իր առջեւ դրված խնդիրները, բոլոր սոցհարցումներով նրա հակառակորդն է առաջատար դառնում, բայց մեզ մոտ այդպիսի բան չի նկատվում:

Թվարկելով Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները` տիկին Սեդրակյանը եզրահանգեց. «ՀՀ շարքային քաղաքացին մեր երկրում ապրելու որեւէ երաշխիք չունի»: Նրա ընդդիմախոս Վարդան Այվազյանը դեմ էր այդ ձեւակերպմանը` «Բոլորն էլ երաշխիք ունեն»: «Դրա՞ համար են արտագաղթում»` հարցրեց տիկին Սեդրակյանը: Վարդան Այվազյանը հարցին հարցով պատասխանեց` «Բա Մոլդովայում ինչի՞ են արտագաղթում: Երեկ էլ մեկն ինձ ասում էր` չեք ուզում, որ փող գա էս երկիր, դուրսը պատրաստ է միլիոնավոր դոլարներ բերի տա: Էդ ո՞ր դուրսն է ուզում, է, որ ուզում է գա….»,-վրդովվեց հանրապետական պատգամավորը եւ շարունակեց. «Ընտրությունների ժամանակ մեկը գալիս ասում է ժողովրդին` ինձ ընտրեք, վաղը սեւ իկրա եք ուտելու, մյուսն ասում է` ես օրինաչափորեն, համաչափորեն կբարձրացնեմ: Հիմա մենք  2000 թվականի 500 միլիոնանոց բյուջեն դարձրեցինք երեք միլիարդից ավելի բյուջե, որը 20 միլիարդանոց բյուջե ունեցող Ադրբեջանի դեմ հզոր հայկական բանակ է պահում… Ինչի չեք ասում, որ աշխարհի կեսը տնտեսական ճգնաժամից հետո հոգեվարքի մեջ էր, իսկ մեզ մոտ աշխատավարձերը չկրճատվեցին, նպաստները չկրճատվեցին»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031