Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը` մարքսիստի մասին. «Ինչ որ ինքը բարբաջել է, իր երեւակայությունների ժանրից է» (Տեսանյութ)

Մարտ 27,2012 16:52

«Ինչ պետք է ասել մի մարդու, որն իր յուրաքանչյուր ասուլիսից հետո ուղղակի զավեշտ է առաջացնում: Հումորով ենք վերաբերվում: Մենք նրան էլ առհասարակ որպես քաղաքական գարծիչ` հումորով ենք վերաբերվում, լուրջ չենք ընդունում: Իսկ հումորի համար կան հատուկ հաղորդումներ, կարող է նաեւ այնտեղ հանդես գալ»,- այսօր ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի կարծիքը` ՀՀԿ համամասնական ցուցակի մասին: Այսօր «Փաստարկ» ակումբում նա այդ առնչությամբ ասել էր. «Перед нами весь криминальный цвет» ուրացողից մինչեւ շնացող, մանր ջեբկիրից մինչեւ հուդաներ` ահա ՀՀԿի ողջ պատկերը: Նախագահը վատ խորհրդատվական շքախումբ ունի: Այն մարդիկ, ովքեր կոմունիստից մագլցեցին ՀՀՇական, այդ նույն ՀՀՇականները այսօր կերպարանափոխված հանրապետականների դրոշի տակ են գնում: Ցուցակներում ընդգրկված եւ համամասնական ցուցակներով անցնող ապագա անդրշիրիմյան պատգամավորներին ես կասեմ` դրանք, այսպես կոչված, մակաբույծների եւ պորտաբույծների խումբն են, որոնք առանց մի բառ անգամ ժողովրդի հետ փոխանակելու` մանդատ են ստանում` անհայտությունից: Եթե ես կգամ պառլամենտ, կտամ նոր ընտրական իրավունքի դոկտրինան»:

Արտակ Զաքարյանի խոսքերով` «Այն, ինչ ասում է մի մարդ, որը հեռու է ընդհանրապես քաղաքական միտք հայտնելուց, այդ մարդու ասածներն ընդհանրապես ուշադրություն էլ չեմ դարձնում ինքս, իսկ ինչ որ ինքը բարբաջել է, իր երեւակայությունների ժանրից է ուղղակի: ՀՀԿ ցուցակում ընդգրկված են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն իր խղճի, մտքի, մասնագիտական կարողության եւ գործունեության շրջանակներում ամեն ինչ արել է` իր հասարակությանն ու պետությանը ծառայելու համար եւ ամեն ինչ անելու է նույն բանականությամբ, նույն կամքով ու պատրաստակամությամբ»:

Դավիթ Հակոբյանը կոշտ էր արտահայտվել նաեւ կոմունիստների մասին` նշելով, որ այնտեղ չկա կոմունիստ, եթե լինեին` իր հետ կլինեին. «Նրանք ոչ մարքսիստ են, ոչ կոմունիստ` ես նրանց հետ չեմ համագործակցի: Մինչեւ երբ կարելի է սազը ճնկճնկացնել, քամանչեն նվագել, թե էրեկ լավ է կանց վուր էսօր: Իսկ թե ինչ է պետք անել, որ վաղն էլ լավ լինի` կոմունիստների քամանչեն այստեղ լռում է»:

Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը չցանկացավ առայժմ մեկնաբանել Դավիթ Հակոբյանի խոսքերը` նշելով, որ պետք է անձամբ նրան լսի, նոր կմեկնաբանի:

Հռիփսմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031