Հայաստան ժամանած շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը Ծաղկաձորում Aravot.am-ի հետ զրույցում քննադատելով ՖԻԴԵ-ին՝ ասաց. «Տասնյակ տարիներ գործող կանոնակարգի համաձայն՝ հավակնորդների մրցաշարը չի կարող անցկացվել մի երկրում, որն այնտեղ իր մասնակիցն ունի: Եթե, իհարկե, կողմը բարի կամեցողություն չի դրսեւորում: Մագնուս Կարլսենը պաշտոնապես հրաժարվել էր մեկնել Բաքու, որովհետեւ այնտեղ հավակնորդների մրցաշարում խաղալու էր կամ Թեյմուր Ռաջաբովի, կամ` Վուղար Հաշիմովի հետ: ՖԻԴե-ն նորվեգացու` այդ կապակցությամբ նամակն ընդունեց որպես մրցաշարից հրաժարվելու պաշտոնական հայտարարություն: Իսկ երբ ավելի ուշ մրցաշարը ստիպված տեղափոխեց Կազան, գրոսմայստեր Կարլսենին ետ բերելու փորձ անգամ չարեց»:
Անատոլի Կարպովի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ