Հանրապետական կուսակցությանը «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը Aravot.am-ի հետ զրույցում նմանեցրեց կարմիր կովի, որն իր կաշին չի փոխի: .«Այն գործընթացները, որ քաղաքական ուժերը տարել են , տանում են նաեւ հիմա: Չնայած ամպագոռգոռ հայտարարությունների, ակնհայտ է մի բան, որ շարունակվելու է նույն գիծը, մասնավորապես՝ ցուցակներում ընդգրկված անձանց հետ: Որոշ դրական փոփոխություններ եղան , բայց մի քիչ է այդ դրականը ,իրականում ամեն ինչ մնաց նույնը: Չեմ կարծում՝ այս անձերի ընտրության կամ ցուցակների կազմման խնդիրը կարող է լուրջ քաղաքական դաշտում բարեփոխումների հնարավորություն տա: Ամեն ինչ կմնա նույնը ,եւ դրական լուրջ տեղաշարժեր չեն լինի»,- կուսակցությունների համամասնական ցուցակներին անդրադառնալով՝ իր տպավորությունները կիսեց պարոն Սադոյանը:
Նրա կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունն իր առջեւ խնդիր է դրել գոնե արտաքուստ երեւացող խորհրդարան ձեւավորել ու զրկել իշխանական որոշ լիազորություններից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև