Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյան. «Դավիթ Հակոբյանը մի հատ շա~տ փոքրիկ մարդ է, որին խոշորացույցով պիտի գտնենք»

Մարտ 27,2012 15:49

Այսօր Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը «Փաստարկ» ակումբում խոսելով կուսակցությունների պոտենցիալի մասին` վստահեցրեց, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կմտնեն խորհրդարան, «Ժառանգությունը» հարցական է, իսկ ՕԵԿ-ը չի մտնի: Եթե ՕԵԿ-ը չմտնի` «Ժառանգությունը» կարող է մտնել. «ՕԵԿը չի անցնի, բացարձակ 0 պոտենցիալ ունի: Եթե ՀՀԿն իր ձայներից կդնի նրա վրա` անցկացնելու համար` խնդրեմ, բայց նա ձայն չունի հասարակության մեջ»: Aravot.am-ի հարցին, թե ինչի՞ց ենթադրեցիք, որ ՕԵԿ-ը չի անցնի` Դավիթ Հակոբյանը լակոնիկ պատասխան տվեց. «Մեր հոգու դավթարում ՕԵԿ հասկացողություն չկա: Ես ինչ լսել եմ ժողովրդից, նրանց խոսքն էլ ասում եմ»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. «ՕԵԿ անդամների թիվը հիմա 160 հազար եւ ավելի է: Դավիթ Հակոբյանը մի հատ շա~տ փոքրիկ, մի հատ փոքրի~կ, էսպես մարդ է: Խոշորացույցով պետք է գտնենք նման մարդու, որ իմանանք, թե նրա կարծիքն ինչ արժե: Ես նման մարդու քաղաքական դաշտում չեմ ճանաչում, որի կարծիքը կարող է մեզ համար կարեւոր լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031