Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մահապատիժ են իրականացնում ավելի փոքր թվով երկրներ»

Մարտ 27,2012 15:44

Լուսանկարը` Amnesty International

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, մահապատիժն իրականացվում է ավելի փորք թվով՝ հիմնականում ասիական երկրների կողմից, սակայն իրականացված մահապատիժների թիվը «մտահոգիչ է»:

Իրավապաշտպանական կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ աշխարհի պետությունների ընդամենը տասը տոկոսն է այժմ մահապատիժ իրականացնում, ինչը մեկ երրորդով պակաս է տասը տարի առաջ գրանցված ցուցանիշից:

«Amnesty International»-ի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Խոսե Լուիս Դիասի համաձայն, մահապատժից չհրաժարված պետություններում մահապատժի ենթարկվածների թիվն ավելանում է՝ անցյալ տարի կազմելով 676 մարդ: Դիասն ասել է, որ գնալով ավելի շատ մարդ է մահապատժի ենթարկվում ոչ բռնի հանցագործություններ կատարելու համար:

Կազմակերպության համաձայն, աշխարհում ամենամեծ թվով մահապատիժներ են իրականացվում Չինաստանում, Իրաքում, Իրանում, Հյուսիսային Կորեայում, Սաուդյան Արաբիայում, Սոմալիում, ԱՄՆ-ում և Եմենում:

Մահապատիժ իրականացնող երկրների ցանկում Միացյալ Նահանգները, որտեղ անցյալ տարի ի կատար է ածվել 43 մահապատիժ, զբաղեցնում է հինգերորդ տեղը: ԱՄՆ-ը «Մեծ ութնյակ»-ի անդամ միակ երկիրն է, որտեղ մահապատիժը դեռևս արգելված չէ:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031