Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղհեղուկ» հայտարարություն

Մարտ 27,2012 13:55

Մշակույթի նախարարության mincult.am կայքում զետեղված է մի հայտարարություն, որտեղ ասվում է, թե ովքեր կարող են մասնակցել Հայ գրատպության 500-ամյակի եւ «Երեւանը 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության ապրիլի 21-23-ը կազմակերպվելիք ArmBookExpo միջազգային ցուցահանդեսին: Պահանջն էլ հետեւյալն էր՝ «Մասնակցության համար դիմել կարող են բոլոր այն կազմակերպությունները եւ անհատները, որոնք ունեն Հայաստանի կամ հայերի մասին հրատարակած գրքեր»:

Ընթերցողների խնդրանքով փորձեցինք մեկնաբանություն ստանալ նախարարությունից, թե ինչ ասել է՝ «Հայաստանի կամ հայերի մասին»: Գործընկերներիցս մեկին էլ հետաքրքրում էր. «Օրինակ, եթե ես գիրք եմ գրել հայի ու դանիացու երեխայի մասին, կարո՞ղ եմ ներկայացնել նախարարություն: Զտարյուն հայի՞ մասին է խոսքը, թե՝ անձնագրով հայի»: Հայտարարության տակ զետեղված հեռախոսահամարներից մեկով զանգին պատասխանեց Ինա անունով նախարարի խորհրդականը: Ինան ասաց, որ եթե Հայաստանի մասին էլ  է գիրքը, ապա կարո՛ղ է ներկայացվել: Նա համաձայնեց, որ ձեւակերպումը սխալ է, հետո էլ հավելեց. «Եթե կա Հայաստանի կամ հայերի մասին հիշատակում, դրա մասին է խոսքը, պետք է Հայաստանի կամ հայերի հետ որեւէ առնչություն ունենա գիրքը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031