Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել են Ծաղկաձոր՝ որոշումներ կայացնելու

Մարտ 27,2012 13:48

Երեկ Ծաղկաձորում աշխատանքն սկսեց ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի հերթական նիստը, որն առաջին անգամ Հայաստանում հյուրընկալվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ:

Նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների սպորտի նախարարներ, պատասխանատու պաշտոնյաներ, Հայաստանի մարզական կազմակերպությունների ղեկավարներ: Օրակարգային հարցերի առաջնային թեմաներն են՝ ԱՊՀ անդամ երկրներում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ուղղությամբ վարվող  պետական քաղաքականության խնդիրները,  մինչեւ 2020 թվականը սպորտի զարգացման ռազմավարության իրականացման ընթացքի վերաբերյալ հարցերը, ԱՊՀ երկրներում շախմատի զարգացման հեռանկարները, ԱՊՀ անդամ երկրներում հռչակված սպորտի եւ առողջ ապրելակերպի՝ տարվա միջոցառումների հաստատումը, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրների շարքում հատկապես մեզ համար շատ կարեւորություն ունեցող ալպինիզմի զարգացումը:

Նիստն սկսվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանի հաշվետվությամբ: Նա ներկայացրեց վերջին տարիներին մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի ուղղությամբ մեզանում կատարված աշխատանքները եւ ընթացիկ տարում հանրապետության մարզական ղեկավարության արդեն իսկ հաստատված եւ հեռանկարային ծրագրերը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031