Ճարտարապետ, նորարար Վարդան Փենեսյանը գործարարների, Երեւանի քաղաքապետարանի եւ բոլոր հնարավոր ներդրողների համար ունի եկամտաբեր եւ զբոսաշրջաբեր առաջարկներ, որոնք «Դառնանք հետաքրքիր երկիր, ապրենք հետաքրքիր կյանքով» կարգախոսի համատեքստում են: Դրանք Երեւանի քաղաքապետարանին են ներկայացվել շուրջ 10 ամիս առաջ: «Եթե քաղաքապետարանը ժամանակին արձագանքեր ներկայացված առաջարկներին, ապա երկրորդ կետի առաջարկի իրագործման դեպքում կունենար հզոր բյուջե, գեղեցիկ կենտրոն, եւ չէր ծագի Մաշտոցի պուրակի խնդիրը: Եթե քաղաքապետարանը զգոն լիներ առաջարկվող 6-րդ կետի նկատմամբ, ապա չէր առաջանա «Փակ շուկայի» քանդելու հարցը: Եթե քաղաքապետարանը իրագործեր առաջարկություն համար 7-ը, ապա ներդրողները կապահովվեին հզոր ներդրումային դաշտով՝ քաղաքի սրտում չէին ծնվի նախորդ խնդիրները (Մաշտոցի պուրակ, «Փակ շուկա»): Իսկ եթե քաղաքապետարանը հաշվի առներ այս եւ «Գեղեցիկ Երեւան» մրցույթում ներկայացված մյուս առաջարկները, ճիշտ եւ ժամանակին արձագանքեր, կունենայինք քաղաքը հետաքրքիր եւ դիտարժան դարձնող բազմազան լուծումներ: «Նոյյան տապանի» հարցն էլ կարելի է լուծել առաջարկ 5-ը կյանքի կոչելով»,- համոզված է Վարդան Փենեսյանը: Ստորեւ ներկայացվում է հեղինակի նորարարական առաջարկների մի մասը, որոնք՝ մեծ թե փոքր, ժամանակակից են, գործնական, կստեղծեն աշխատատեղեր, շահույթ, շահութահարկ, կաջակցեն զբոսաշրջության զարգացման պետական ծրագրին, կնպաստեն երկրի զարգացմանը:
…Եվ այլ առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացվեն «Դառնանք հետաքրքիր երկիր, ապրենք հետաքրքիր կյանքով» («Գեղեցիկ, հետաքրքիր Երեւան») խորագրի ներքո:
1. Երկյարուսանի եւ երեքյարուսանի ավտոկայանման սարքեր
(1999թ.)
Կարդացեք նաև
Ինքնուրույն գործող՝ առանց էլեկտրականության, սարքեր են, որոնք կլուծեն քաղաքային լուրջ խնդիր հանդիսացող ավտոկայանման հարցը: Կան առաջարկը պարզաբանող մանրակերտեր եւ իրականացված գործող օրինակի տեսագրությունը:
2. «AQUA-CITY»
«Ջրային քաղաք
(2010թ.)
Ջրային քաղաք Երեւանի կենտրոնում: Ոչնչից կապահովվի 3-4 մլն դոլարի մուտք, կզարդարի քաղաքի կենտրոնը: Մետաղ, ապակի, ջուր, զանազան դինամիկ սարքեր՝ հանգստի եւ ժամանցի օբյեկտների շղթա: Զով միջավայր ամառվա շոգին՝ հանգստացողներ, զբոսաշրջիկներ:
3. Դինամիկ կոնստրուկցիա «Հավերժական շարժիչ»
(1998թ.)
Գունավոր մետաղներից, ապակուց պատրաստված ջրով աշխատող յուրօրինակ դինամիկ սարք է, որը Հյուսիսային պողոտայի դատարկ ջրավազանի վրա տեղադրելու դեպքում կզարդարի պողոտան, կգրավի զբոսնողներին, զբոսաշրջիկներին:
4. Յուրօրինակ լուծումով հյուրանոցային բարձրակարգ համալիր՝ Երիտասարդության պալատի տեղում
(2010թ.)
Առաջարկը ներկայացվել էր հայտարարված մրցույթին, սակայն ժյուրին մակերեսորեն էր նայել (300 առաջարկ՝ մեկ օրում):
Շենքը կերպափոխվող է (ՑՐՈվրՒՏՐՎՌՐցպՑրÿ): Ամռանը բացվում է՝ դառնալով մեկ հա մակերեսով ծաղկածածկ մեծ պաննո: Համարներից երեւում է Արարատը: Բնական օդափոխություն: Ձմռանը փակվում է՝ ծաղիկները ներքին բակում են՝ ապահովված համապատասխան միկրոկլիմայով: Համարներից երեւում է Արարատը: Արտաքին մակերեսը մեկ հեկտարով փոքրանում է՝ էականորեն խնայելով ջեռուցման ծախսերը: Կերպափոխման ընթացքը էֆեկտիվ է եւ կգրավի հետաքրքրասեր զբոսաշրջիկների:
5. Հյուրանոցային բարձրակարգ համալիր «Արարատ»
(2009թ.)
Համալիրը կազմված է երկու տարաչափ բուրգերից՝ 51,65 մետր եւ 39,25 մետր բարձրությամբ, որոնք ներկայացնում են Մեծ եւ Փոքր Արարատները 1/100 մասշտաբում: Նրանց միջեւ Նոյան Տապանն է՝ էկզոտիկ ռեստորանով: Մեծ Արարատի գագաթի երկհարկանի ռեստորանի վերեւում դիտահարթակն է, որտեղ կարելի է իրագործել բոլորիս բաղձալի երազանքը՝ բարձրանալ «Արարատի» գագաթը եւ այնտեղից նայել աշխարհին:
6. Երեւանի զարդ հանդիսացող շինության՝ «փակ շուկայի» վերակենդանացում (2009թ.)
Հայաստանը, մշակույթը, գործունեությունը, բարիքները ներկայացնող ցուցադրական եւ առեւտրի գեղեցիկ համալիր Երեւանի կենտրոնում: Շինությունը կա՝ պետք է վերակենդանացնել:
Գնորդների, զբոսաշրջիկների հոսք:
7. Մշակույթի եւ գործարարության «Հրապարակ» համալիր Երեւանի կենտրոնում
(2003թ.)
Ոչնչից՝ 54000 մք Երեւանի սրտում: Խանութներ, ժամանց, սպասարկում, պատկերասրահ, թանգարան, բազմաթիվ ավտոկայանատեղիներ:
«Առավոտ» օրաթերթ