Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կգնահատի հասարակությունը Մանվել Գրիգորյանին

Մարտ 27,2012 13:21

2008 թվականի Ազատության հրապարակի բազմահազարանոց փետրվարյան հանրահավաքներում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին ոգեւորում էր նաեւ նրանով, որ գեներալ Մանվել Գրիգորյանը համաժողովրդական շարժման հետ է: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ առաջին նախագահին շա՞տ է հիասթափեցրել Մանվել Գրիգորյանի պահվածքը եւ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելը: «Այդ կապակցությամբ նախագահի ելույթը, որի մի մասը նվիրված էր ԵԿՄ-ին, լսել եմ վերջին հանրահավաքում. ավելացնելու բան չունեմ»,- ասաց պարոն Զուրաբյանը՝ 2008 թվականի համեմատության առումով հավելելով. «Ամեն մարդ, հասարակական, քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա ինքն է որոշում՝ ժողովրդի կողքին է կանգնում, թե կեղեքիչ մեքենայի, եւ ըստ դրա էլ ժողովուրդը նրան գնահատում է»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031