Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի «ամանորի թանկ նվերները»` պետական բյուջեից

Մարտ 27,2012 11:48

Արդեն տեղեկացրել ենք, որ մարզպետ Արմեն Ղուլարյանը փետրվարի 22-ին թիվ 27-Ա որոշումով մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել է նրանց դրույքաչափի 70 տոկոսի չափով: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ մարզպետ Ղուլարյանը մինչ այդ` 2011թ. դեկտեմբերի 23-ին 208-Ա որոշմամբ հայեցողական պաշտոն զբաղեցնող եւ քաղաքացիական աշխատանք կատարող 5 անձանց պարգեւատրել է ընդհանուր առմամբ 773 հազար 100 դրամի չափով: Այդ որոշմամբ մարզպետն իր երկու տեղակալներին պարգեւատրել է 180 հազարական դրամի, խորհրդականին` 186 հազար 300 դրամի, 2 օգնականներից յուրաքանչյուրին`113 հազար 400 դրամի չափով: Որոշման մեջ մարզպետարանի բարձրաստիճան աշխատակիցներին պարգեւատրելու համար որեւէ հիմնավորում չի նշվել: Երբ ծանր վիճակում հիվանդ ունեցող, օրվա հացի խնդիր ունեցող քաղաքացիները դրամական աջակցության համար մարզպետարան են դիմում, նրանց պետական բյուջեից 10-30 հազար դրամ օգնություն են հատկացնում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031