Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում ռեգբիի «Մոթերուել» ակումբի խաղացողները Պորտ-Էլիզաբեթ քաղաքում մարզումից հետո որոշել էին «թրջվել» օվկիանոսում, որն այդ պահին ալեկոծված էր:
Անիմաստ այդ ինքնավստահությունն էլ ողբերգության պատճառ է դարձել. մեկը խեղդվել է, եւս հինգ հոգի՝ անհետ կորել: Որոնողական աշխատանքների համար անմիջապես օդ են բարձրացվել ուղղաթիռներ, սակայն դա որեւէ արդյունք չի տվել: Փրկարար Գորդոն Սմիթը «Reuters» գործակալությանն արդեն ասել է. «Ամենայն հավանականությամբ, նրանք խեղդվել են»: Իսկ ակումբի մենեջեր Մնսեդիսի Մազոմբան զայրացած հայտարարել է. «Ախր տղաներին ու բոլորիս նախազգուշացրել էին, որ ջուրը մտնելը վտանգավոր է, որ այստեղ արդեն մի քանի մարդ խեղդվել է»:
Չնայած ալիքների բարձրությանը, փրկարարներին հաջողվել է 15 ռեգբիստի ջրից դուրս բերել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ