Ամերիկայի Միացյալ Նահանգների մթերքների եւ դեղերի վերահսկողությամբ զբաղվող գործակալությունը վերջերս հաստատել է տղամարդկանց համար նախատեսված վիբրատորների օգտագործման, նրանց առողջության համար անվնաս լինելու փաստը: Վիբրատորներ արտադրող ընկերությունը տղամարդկանց խոստանում է ոչ միայն պահպանել էրեկցիայի կարծրությունն առանց հավելյալ դեղամիջոցների օգտագործման, նաեւ օրգազմը դարձնել «գունավոր» եւ ուժեղ:
Pulsplus.ru- ը հիշեցնում է՝ վիբրատորները նախատեսված են այն տղամարդկանց համար, որոնց մոտ էրեկցիան թույլ է արտահայտվում, նաեւ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով ողնաշարի վնասվածքներ են ստացել, ինչն էլ ազդել է սեռական կարողությունների վրա:
Արտադրողի կարծիքով, ավելի լավ է օգտագործել անվնաս վիբրատորներ, քան «վիագրա» ընդունել, ինչի չարաշահումը վնասակար է առողջությանը:
Վիբրատորներն արդեն հայտնվել են վաճառքում, իսկ դրանց գինը 300 ԱՄՆ դոլար է:
Կարդացեք նաև