Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյան. ես երբեք Սերժ Սարգսյանին չեմ պաշտպանի

Մարտ 27,2012 11:22

ՀՀԿի ցուցակում հայտնված ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հիմա զբաղված է Սերժ Սարգսյանի փառաբանմամբ, իսկ մի քանի տարի առաջավելի լավ է ներկայացնենք, թե ինչ էր ասում մի քանի տարի առաջ:

 «Կրիմինալ-օլիգարխիկ համակարգը վերջնականապես ձեւավորվել է՝ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցություն մուտք գործելով: Նրա այդ քայլով խախտվել են մի շարք կետեր (այսինքն, Հայկ Բաբուխանյանը դարձել է կրիմինալօլիգարխիկ համակարգի մաս: Իր խոսքերի հիման վրա ենք ասում– «ՉԻ»):

Մենք շատ անելիքներ ունենք, մոտենում ենք ընտրություններին, եւ հասարակության համախմբումը ընդդեմ իշխանությունը բռնազավթած կրիմինալ-օլիգարխիկ համակարգի շատ կարեւոր է…

Եթե Դաշնակցությունը դուրս գա ներկայիս իշխանության կազմից, մեղա գա ժողովրդի առաջ՝ իշխանությանը մաս կազմելու ընթացքում իր կատարած քայլերի համար եւ գործնականում ապացուցի, որ պատրաստ է մաս կազմել հակակրիմինալ ճակատին, ապա նաեւ ՀՅԴ-ի հետ կհամագործակցենք (հետաքրքիր է, երբեւիցե որեւէ մեկը կհամագործակցի՞ այս անձնավորության հետ, եթե նա մեղա գա նրա համար, ինչի համար ժամանակին մեղադրել է ՀՅԴին– «ՉԻ»):

«Այն գործիչները, ովքեր ժողովրդի դեմ հանցանք են կատարել, պետք է մեղա գան եւ անցնեն ստեղծագործ, հայանպաստ գործունեության… Սերժ Սարգսյանը կարող է մեղա գալ, առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի եւս կարող է, բայց ես երբեք նրան չեմ պաշտպանի» (այստեղ մեկնաբանություններն ավելորդ են– «ՉԻ»):

«Իրավունք», սեպտեմբեր, 2006թ.

Գ. ԱՐԱՄՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031