Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինի գները նույնիսկ ռուս-վրացական պատերազմի ժամանակ այնքան բարձր չեն եղել

Մարտ 27,2012 11:12

Կարելի է արձանագրել, որ բենզինի գները Հայաստանում նոր ռեկորդ են սահմանում։ Երբեւէ այնքան բարձր չեն եղել, ինչպես այժմ։ Նույնիսկ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ Հայաստանում սահմանափակվեցին բենզինի իրացման ծավալները, գներն այդքան բարձր չէին։
Ի դեպ, այս անգամ թանկացել է նաեւ դիզելային վառելանյութը։ Ճիշտ է, այս շուկայում գնաճային ճնշումը համեմատաբար փոքր է։ Բենզինի գների 50 դրամ բարձրացման պայմաններում դիզելային վառելանյութն այս տարի թանկացել է 20 դրամով։ Ընդ որում, 10 դրամով` երկու օր առաջ։
Ներկայումս դիզելային վառելանյութը մայրաքաղաքի բենզալցակայանների մեծ մասում վաճառվում է 460 դրամով։ Եթե մի պահ «ռեգուլյար» տիպի բենզինի եւ դիզելային վառելանյութի գները գրեթե հավասարվել էին, ապա այժմ ակնհայտ է, որ դրանց տարբերությունը խորացման միտում ունի։
Բենզինի եւ դիզելի գների հերթական աճը բնականաբար պայմանավորված է առաջին հերթին վառելանյութի համաշխարհային շուկայում ընթացող զարգացումներով։ Որ այստեղ եւս գները բարձրանում են, փաստ է։
… Չնայած վառելանյութի համաշխարհային շուկայում ձեւավորված բարձր գներին, այնուհանդերձ դրանք բավականաչափ հեռու են ռեկորդային լինելուց։ Գները շատ ավելի բարձր էին 2008թ. առաջին կեսին։ Մի պահ նավթի մեկ բարելի գինը հասավ մինչեւ 140 դոլարի։
Ներքին շուկայում գների բարձրացումը բնականաբար պայմանավորված է առաջին հերթին արտաքին դրսեւորումներով։ Սակայն չի բացառվում, որ հերթական թանկացումների գործում իր ուղղակի ազդեցությունն է ունեցել նաեւ շուկայի խոշոր խաղացողներից մեկի նկատմամբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կիրառած մեծ տուգանքը։
Ինչպես հայտնի է, վերջերս գերիշխող դիրքը չարաշահելու եւ փոքր ընկերություններին սնանկացնելու մեղադրանքով վառելանյութ ներկրող եւ իրացնող ամենախոշոր ընկերությունը՝ «Սիթի Պետրոլ Գրուպը», տուգանվեց 100 մլն դրամով։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ վերջինս իր լցակայաններում բենզինն իրացնում էր գրեթե մեծածախ գներով, ինչը մրցակցային օրենքի խախտում է։
Իսկ դրա վերացումը բնականաբար ենթադրում է մանրածախ գների բարձրացում։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031