Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանի գնահատականը ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Մարտ 27,2012 11:10

ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 

 

  • Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել թանգարանների պահպանման և զարգացման ուղղությամբ: Ցուցադրական տարածքների պակասի պատճառով թանգարաններում ցուցադրվում են պետական պահոցներում պահվող թանգարանային հավաքածուների մոտ 9%-ը:
  • ·        Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել թատրոնների նյութատեխնիկական հագեցվածության խնդրի լուծման ուղղությամբ: Մասնավորապես, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն ունի հիմնանորոգման և նոր տեխնիկական հնարավորություններով համալրման կարիք, իսկ առանձին դեպքերում թատրոնները, օրինակ Մնջախաղի պետական թատրոնը ապահովված չէ սեփական տարածքով:
  • Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել համայնքային գրադարանների  պահպանման ուղղությամբ: Թեև Նախարարության ենթակայության տակ եղած 13 գրադարաններում վիճակը էականորեն բարելավվել է, սակայն համայնքների ենթակայության տակ գտնվող գրադարանների վիճակը հեռու է բավարար լինելուց:
  • Չեն իրականացվել բավարար գործողություններ մարզերում մշակութային կյանքի համաչափ զարգացման համար անհրաժեշտ կայուն  և արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
  • Արձանագրվել են խնդիրներ մշակութային արժեքների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության բնագավառում: ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օտարման ոչ ենթակա ցուցակում ընդգրկված որոշ շենքեր գտնվում են քանդման վտանգի տակ: Ըստ որոշ ուսումնասիրությունների, «Կումայրի» ճարտարապետական արգելոց թանգարանում որոշ շենքեր վթարային վիճակում են:
  • Չեն ձեռնարկել բավարար միջոցներ` հաշմանդամների համար մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:

 

Արձանագրված դրական զարգացումները

 

  • Կազմակերպվել են մի շարք պետական պաշտոնական համերգներ:
  • Հայաս­տանի ազ­գային պատկերասրահի ժամանակակից դիզայնով և տեխնիկական հնարավորություններով եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) նոր բացված վեբ կայքի (www.nga.am,www.gallery.am) միջոցով հասարակությանը հասանելի են դարձել շտեմարանում գտնվող շուրջ  12.500 թանգարանային արժեքների մասին տեղեկույթները:
  • Հայաստանի թանգարաններում կազմակերպվել են շուրջ 200 մշտական և անհատական ցուցադրություններ, բացի այդ «Թանգարանների գիշեր» համա­եվրոպական ակցիային մասնակցել է 59 թանգարան`  107420 այցելու, իսկ  Եվրոպական ժառանգության օրերին` 36 թանգարան` 11791 այցելու:
  • Թանգարանային ֆոնդերը համալրվել են 6661 առարկաներով, ամրակայվել է 2645 և վերականգնվել  1168 թանգարանային առարկա:
  • Գրադարանային հավաքածուները համալրվել են 59515 միավորով:
  • Տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով նորացվել են գրադարաններից օգտվողներին տրամադրվող էլեկտրոնային-տեղեկատվական աղբյուրները («EBSKO» և ՌԴ-ի խոշորագույն էլեկտրոնային ռուսալեզու հավաքածուների` «Integrum World» տեղեկատվության տվյալների փաթեթները):
  • Իրականացվել են արդեն ավանդական դարձած Գրադարանավարի  օրվան նվիրված` «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրը, որին մասնակցել է 102 գրադարան և կազմակերպվել է 257 միջոցառում:
  • Հայ գրատպության 500-ամյակին և «Երևանը՝ 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարություններին ընդառաջ իրականացվել են մի շարք միջոցառումներ:
  • Հաշմանդամների գրադարանային սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ Լոռու և Շիրակի մարզային գրադարանների միջոցով իրականացվել է «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը:
  • Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ՀՀ Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզային գրադարաններում տեղակայվել է «Արև»  տեղեկատվական հաղորդակցման ծրագիրը:
  • «Մշակութային մարզ» ծրագրի շրջանակներում մարզերում կազմակերպվել են շուրջ 74 թատերական և համերգային կազմակերպությունների հյուրախաղեր, հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրություններ, գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, ինչպես նաև մարզերում գործող ստեղծագործական խմբերի ելույթներ Երևանում:
  • Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Գյումրիում ու Վանաձորում առաջին անգամ իրականացվեց «Միջհամայնքային մշակութային 1-ին ցուցահանդեսը (մարզային «ArtExpo») և մրցույթ-փառատոնը»:

 

 

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031