Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Չենք ձգտում ցանկացած գնով հաղթանակի»

Մարտ 27,2012 10:57

Հատված ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույցից:

– Հետընտրական ի՞նչ իրավիճակ եք կանխատեսում։

 

– Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ձգտում ցանկացած գնով հաղթանակի, եւ ՀՀ նախագահն էլ միանշանակ ասել է, որ մեզ անհրաժեշտ են մաքուր, ազնիվ, արդար ընտրություններ։

– Կա՞ն նման ընտրություններ անցկացնելու նախադրյալներ։

– Իհարկե, կան։ Առաջին նախադրյալը փոփոխված Ընտրական օրենսգիրքն է։ Այսօրվա ԸՕ-ն յուրաքանչյուր քաղաքական ուժի դիտորդին հասցրել է գրեթե հանձնաժողովի անդամի կարգավիճակի, հանծնաժողովի աշխատանքր ծայրաստիճան թափանցիկ է դարծվել, եւ ընտրական գործընթացի յուրաքանչյուր մասնակից, ով ուզում է սկզբից մինչեւ վերջ ամեն ինչ իր աչքով տեսնել, ունի այդ հնարավորությունը։

– Օրենսգիրքը նախորդ ընտրություններում էլ չէր մղում ընտրակեղծիքների։

– Կարևոր է, որ վստահված անձանց նման հնարավորություններ են ընձեռված՝ ամեն պահի, ամեն տեղում ամեն ինչ վերահսկելու, տեսնելու, իմանալու։ Բայց ավելի կարեւոր է քաղաքական կամքը, բազմիցս «Հանրապետականի» առաջնորդը, մյուս առաջատարները հայտարարել են այդ մասին։ Մենք գնում ենք արդար ընտրությունների, գործելու ենք բաց եւ շիտակ թե նախընտրական շրջանում, թե ընտրության օրը։ Էլ չեմ ասում, որ հիմա հեռահաղորդակցության միջոցներն այնքան են զարգացել, որ տանը նստած էլ հնարավոր է ամբողջական տեղեկություն ունենալ ամեն ինչից:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031