Սիրիական «Addounia TV»-ն դեկտեմբերին կայացած «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպման ժամանակ կատալոնցիների դասավորությունը խաղադաշտում համարում է մաքսանենգ ճանապարհով Սիրիա զենք ներմուծելու ամենահարմար ճանապարհների ցուցադրում:
Հեռուստաընկերության լրագրողներն այս «սենսացիոն բացահայտումը» կատարել են՝ խաղադաշտը մերձավորարեւելյան տարածաշրջանի քարտեզի վրա տեղադրելով: Նրանց կարծիքով, նախագահ Բաշար Ասադի թշնամիները «Էլ-Կլասիկոյի» տեսագրությունն օգտագործել են հենց վերը նշված նպատակով: Ըստ նրանց, արտաքին ուժերն իրենց զինյալներին պատկերել են կատալոնցի ֆուտբոլիստների դերում, իսկ գնդակի հանգրվանած տեղերը խաղադաշտում՝ որպես զինապահեստների վայրեր: Ավելին, հետաքննող լրագրողների համոզմամբ, Ինյեստա-Մեսսի-Պեդրո կոմբինացիայում գնդակի հետագիծը ցույց է տալիս իրենց երկիր ներթափանցելու ամենահարմար ուղիները, իսկ, օրինակ, Մեսսիի դրիբլինգները՝ այդ ուղու վտանգավոր հատվածները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ