Հայաստանի բոլոր 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները այս կիրակի համարակալել են իրենց տարածքների տեղամասերը։ Երեկվա դրությամբ ԿԸՀ-ն դեռեւս չէր հրապարակել տեղամասերի ընդհանուր ցանկը։ Սակայն, առանձին ընտրատարածքներից ստացվող տվյալների հաձաձայն, ընտրատարածքներում տեղամասերի թվի աճ է տեղի ունեցել։ Մասնավորապես, թիվ 7 ընտրատարածքի տեղամասերի թիվը, 2007-ի ԱԺ ընտրությունների համեմատ, երեքով ավելացել է եւ դարձել 35, իսկ ընտրողների թիվն ավելացել է մոտ 5 հազար 500-ով։ Թիվ 8 ընտրատարածքում ընտրողների թիվը, 2007-ի համեմատ, ավելացել է մոտ 2 հազարով, իսկ տեղամասերի թիվը՝ երկուսով եւ դարձել 35:
«Հայկական ժամանակ»