Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածաշնչյան զուգահեռ՝ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքի առնչությամբ

Մարտ 27,2012 10:27

«Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» համատեղ ցուցակը շատերի զարմանքն է հարուցել։ Ինչու կայացած քաղաքական ուժը, որը հայտարարում է, թե հսկայական էլեկտորատ ունի, միացավ նախկին ՀՀՇ-ականներից կազմված նորաստեղծ կառույցին։ Արդյո՞ք վախ կար, որ չի հաղթահարի խորհրդարան մտնելու շեմը։ «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում կատարվածը մեկնաբանեց այսպես. «Համակիրների թիվը բազմապատկելու համար այդ քայլն ինձ համար կոնկրեւո շատ հասկանալի է, նամանավանդ որ ուզում եմ քրիստոնյա հանրությանը հիշեցնել աստվածաշնյան հայտնի առակը։ Հովիվը, որ հարյուր ոչխար ուներ, բայց մեկը, որ կորել էր, 99-ին թողեց ու գնաց մեկի հետեւից։ Այդ հովիվը, որ հարյուր ոչխար ուներ, բայց մեկը կորել էր, գնաց այդ մեկին փնտրէլու, երբ գտավ, կարծես աշխարհը գտավ»։ Թե այդ մոլորյալ, բայց պահանջված ոչխարն իրենց ցուցակում որ տեղն է զբաղեցնում, Անահիտ Բախշյանը չշարունակեց։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031