Կանացի շուրթերը «բամբասում» են ոչ միայն տիրոջ տրամադրության, այլեւ ավելի ինտիմ բաների մասին: pulsplus.ru-ի փոխանցմամբ, շոտլանդացի գիտնականները կարողանում են շուրթերի ձեւից կախված` կարդալ, թե սեքսի ժամանակ կինը կարո՞ղ է հասնել հաճույքի գագաթնակետին: Արտահայտված վերեւի շուրթը նշան է այն բանի, որ դրա տիրուհուն երկար ժամանակ է հարկավոր անկողնում հաճույքի հասնելու համար, եւ նա կարող է զգալ միայն կլիտորային օրգազմ: Վագինալ օրգազմը բնորոշ է այն կանանց, որոնց վերեւի շուրթը փոքրիկ ելունդ ունի:
Շոտլանդացիների այս գիտափորձին մասնակցել է մինչեւ 27 տարեկան 258 կին: Անատոմիական ուսումնասիրությունները փաստում են, որ մարդկային պտղի 17-երորդ շաբաթվա ընթացքում լրիվ ձեւավորված է լինում վերեւի շրթունքը: Գիտնականները վկայում են, որ օրգազմի ունակ լինելուն նպաստում է ոչ թե շուրթի ձեւը, այլ այն ազդակները, որոնցով պայմանավորված են անատոմիական առանձնահատկությունները եւ ներվային համակարգը: